Երեխաների՝ կորոնավիրուսի դեմ համընդհանուր պատվաստմանն ԱՀԿ-ում դեմ են 

Երեխաների՝ կորոնավիրուսի դեմ համընդհանուր պատվաստմանն ԱՀԿ-ում դեմ են 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս իրականացնել երեխաների եւ դեռահասների՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ համընդհանուր պատվաստում, քանի որ այդ տարիքային խմբում ծանր հիվանդացության ընթացքով դեպքերը քիչ են, եւ բացի այդ, շատ երկրներում ռիսկային խմբերի պատվաստումն ամբողջությամբ դեռ չի իրականացվել։ Այս մասին հայտարարել են ԱՀԿ մասնագետները։

ԱՀԿ-ում նաեւ անդրադարձել են պատվաստումների անհամաչափության խնդրին, նկատելով, որ մի շարք երկրներ արդեն իրականացնում են կորոնավիրուսի դեմ համընդհանուր բուստերային պատվաստման ծրագիր, իսկ այլ երկրներ դեռ չեն հասել հիմնական պատվաստումների 40 տոկոսին։

Դրա պատճառը պատվաստանյութերի մատակարարումների հետ կապված խնդիրներն են, որոնք պետք է հնարավորինս արագ լուծվեն։