Դիմումներ եմ ներկայացնելու իրավապահ կառույցներին, որպեսզի մեղավորները քրեական պատասխանատվության ենթարկվեն

 Դիմումներ եմ ներկայացնելու իրավապահ կառույցներին, որպեսզի մեղավորները քրեական պատասխանատվության ենթարկվեն

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը պնդում է՝ ԱԺ նախագահի` ընդդիմադիր պատգամավորներին նիստերի դահլիճից դուրս հանելու հրամանն ապօրինի էր,  պատրաստվում է դիմումներ ներկայացնելու իրավապահ կառույցներին, որպեսզի մեղավորները քրեական պատասխանատվության ենթարկվեն։

«Ես հիմա աշխատում եմ դիմումների վրա և ուղարկելու եմ բոլոր ուժային կառույցներին, որպեսզի ապօրինություններ թույլ տված մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Մենք չենք կարող հանդուրժել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ն դարձնի իրենց սեփական օբյեկտը։ Չի լինելու նման բան։ Երեկ նրանք սպառել են իրենց ստելու լիմիտը»,- «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Թովմասյանը։