Հավելավճարներ` գյուղական դպրոցների ուսուցիչներին

Հավելավճարներ` գյուղական դպրոցների ուսուցիչներին

Ուսուցիչների վարձատրության բարելավման, ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման քաղաքականության շրջանակում 2023 թ. պետական բյուջեով նախատեսված է մի քանի նոր նախաձեռնություն։ 

Մասնավորապես՝ 2023 թվականի սեպտեմբերից հավելավճար կտրամադրվի գյուղական՝ մինչեւ հարյուր աշակերտ ունեցող դպրոցների շուրջ 4 հազար 418 ուսուցչի:

Նպատակ ունենալով խրախուսել նոր ուսուցիչների մուտքը դպրոցներ եւ լրացնել առկա թափուր տեղերը՝ 2023 թվականի սեպտեմբերից հանրապետության բոլոր դպրոցների՝ բնագիտական առարկաներ դասավանդող շուրջ 8 հազար 135 ուսուցչի նույնպես կտրամադրվի հավելավճար։
Վերանայվել է բազմահամակազմ դասարանների ձեւավորման սկզբունքը, որով փոքր դպրոցներում յուրաքանչյուր երեխայի համար կապահովվի լիարժեք դասաժամ՝ բոլոր առարկաների ուսուցման համար: Բազմահամակազմ դասարան կձեւավորվի միայն արվեստի եւ ֆիզկուլտուրայի ժամերին։

Բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչները կստանան 50-75 % հավելավճար՝ մեկ ժամի համար։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է սեպտեմբերից՝ Սյունիքի մարզի դպրոցներում: