Ոչ մեկի չենք ների դրա համար․ Ղարիբաշվիլին զայրացած է

Ոչ մեկի չենք ների դրա համար․ Ղարիբաշվիլին զայրացած է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդդիմությանը մեղադրել է բողոքի ցույցերի ժամանակ երկիրն ապակայունացնելու նպատակներին հասնելու համար երիտասարդներին շահարկելու մեջ։

«Սա ուղղակի հակապետական ​​դիվերսիա է։ Այսքան երիտասարդների, այդ թվում՝ ուսանողների ուղեղները լվացվել են... 
Ո՞նց են համարձակվում այս երիտասարդներին որպես վահան օգտագործել, թող գան առաջին պլան, որ մոլոտովի կոկտեյլներ գցեն։ 

Մոտ 60 ոստիկան վիրավորվել է, մի քանիսը գրեթե ողջ-ողջ այրվել են, մենք ոչ մեկին չենք ների դրա համար»,- կիրակի օրը «Իմեդի» հեռուստաալիքի եթերում ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետը երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությանը՝ «Միացյալ ազգային շարժումը», որը հիմնադրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, «ֆաշիստ» է անվանել, իսկ կառավարության մյուս ընդդիմախոսներին մեղադրել «ծայրահեղական» գործունեության մեջ։