Կարեն Խաչատրյանի մեղեդիները կհնչեն Մոսկվայում 

Կարեն Խաչատրյանի մեղեդիները կհնչեն Մոսկվայում 

Մոսկվայի «Բելյաեւո» պատկերասրահում մարտի 16-ին, տեղի կունենա մանկական դասական երաժշտության համերգ։ Այցելուները կլսեն ռուսաստանցի հայազգի հայտնի կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանի հայտնի մեղեդիները, որոնք գրվել են «Չիպոլինո» բալետի եւ համանուն մուլտֆիլմի համար։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը ծնվել է Մոսկվայում, թատերական ռեժիսոր Սուրեն Խաչատրյանի՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի եղբոր ընտանիքում։ Նա գրել է մեղեդիներ հայտնի «Չիպոլինո» բալետի համար, որը համարվում է «երեխաների համար նախատեսված Սպարտակ»։