Հայկական ծագում ունեցող դերասանուհին պատմել է իր ժողովրդի մասին

Հայկական ծագում ունեցող դերասանուհին պատմել է իր ժողովրդի մասին

Ամերիկացի հայկական ծագում ունեցող դերասանուհի, պրեդյուսեր Դիանա Մեդիսոնը մասնակցել է տոնական միջոցառմանը, որը նվիրված է եղել Կանանց Միջազգային օրվան եւ նախորդել է «Օսկարի» մրցանակաբաշխությանը։ Մեդիսոնը մի քանի լուսանկար է հրապարակել սոցկայքային իր էջում եւ պատմել, թե որքանով է կարեւոր եղել այդ միջոցառումը։

«Ինձ համար մեծ պատիվ էր ներկա գտնվել Women In Film միջոցառմանը, որը նվիրված է եղե Կանանց Միջազգային օրվան՝ «Օսկարի» մրցանակաբաշխության շրջանակներում։ Իմ նպատակը, որպես դերասանուհու եւ պորդյուսերի, պատմել կանանց պատմությունները, հատկապես նրանք, որոնք կապված են իմ ժողովրդի հետ»,- գրել է դերասանուհին։