Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 114 դոլարը

Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 114 դոլարը

Նավթը միջազգային բորսաներում շարունակում է գնաճ արձանագրել։ Այսպես, Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների համար մեկ բարելի գինը ICE Futures բորսայում թանկացել է 0,56 դոլարով, կամ 0,49 տոկոսով, կազմելով 114,8 դոլար։ WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների համար մեկ բարելի գինը NYMEX բորսայում թանկացել է 0,62 դոլարով կամ 0,54 տոկոսով, կազմելով 114,82 դոլար։ Այս մասին հայտնում է Интерфакс պարբերականը։