Սիլվա Համբարձումյանն ահազանգում է` ԴԱՀԿ-ն գիշերով է ուզում վտարել

Սիլվա Համբարձումյանն ահազանգում է` ԴԱՀԿ-ն գիշերով է ուզում վտարել

Մենք գրել էինք, որ սնանկության գործընթացի արդյունքում գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող Ծաղկաձորում գտնվող ամառանոցը վաճառվել է, գնորդը` ըստ Համբարձումյանի ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի քավորն է` Կարո անունով: Համբարձումյանը բողոքարկել էր սնանկության կառավարչի կողմից բնակարանի վաճառքը, դատարանը հետաձգել է հարկադիր կատարումը,  սակայն երեկվանից ԴԱՀԿ-ն սկսել է վտարման գործընթացը:

Քիչ առաջ մեզ հետ կապ հաստատեց Սիլվա Համբարձումյանը` ասելով, որ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում ժամը 12-ից հետո, այսինքն ընդամենը 1 ժամ է մնացել, բայց ԴԱՀԿ աշխատակիցները գիշերով սկսել են վտարման գործընթացը, որպեսզի հասցնեն մինչև դատարանի որոշման ուժի մեջ մտնելը:

Փաստորեն ոչ միայն օրինականություն, այլև նույնիսկ տարրական բարեկրթության մարդկային մոտեցում չկա, որպեսզի սպասեն լույսը բացվի: