Հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին

 Հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին

Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին: Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են դրականորեն ազդել Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա: Այս մասին քիչ առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գլխավոր քարտուղարի հետ զրույցի ընթացքում առիթ ենք ունեցել անդրադառնալ նաեւ Հայաստանի ԶՈՒ բարեփոխումների օրկարգին,  ընդգծել եմ, որ այս գործընթացն ուղղված չէ որեւէ պետության դեմ, միտված է բարձրացնել Հայաստանի ԶՈՒ պաշտպանական կարողությունները, ապահովելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը»,-ասաց Փաշինյանը: