Հայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ին. մանրամասներ

Հայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ին. մանրամասներ

ՀՖՖ-ն և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը հայտարարում են փախստական կարգավիճակ ունեցող սիրողական ֆուտբոլիստների թիմի ձևավորման մեկնարկի մասին, որը հոկտեմբերին մասնակցելու է Unity Euro Cup 2024 միջազգային մրցաշարին։ Վերջինս UEFA-ի ու UNHCR-ի համատեղ նախաձեռնությունն է, որը նպատակ ունի օգնելու փախստականների ինտեգրմանը։
 

Թիմում կարող են խաղալ թե՛ տղաները, թե՛ աղջիկները։ Հայտեր կարող է ներկայացնել յուրաքանչյուր ոք, ով բավարարում է հետեւյալ պայմաններին՝
 

*         - 18-40 տարեկան է.
*         - զբաղվել է ֆուտբոլով.
*         - ունի փախստականի կարգավիճակ ու դա հաստատող փաստաթուղթ.
*         - ունի մշտական բնակություն Հայաստանի Հանրապետությունում.
*         - ունի ճամփորդական փաստաթուղթ.
*         - պատրաստ է շաբաթական երկու օր հատկացնել երկուական ժամ՝ ֆուտբոլային պարապմունքների մասնակցելու համար.
*         - պատրաստ է ս. թ. հոկտեմբերին երեք օրով մեկնել Շվեյցարիա։