Պեսկովը՝ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին

Պեսկովը՝ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը պահանջում է լրացուցիչ միջնորդական ջանքեր Ռուսաստանի Դաշնության կողմից: Մոսկվան կշարունակի նպաստել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի իրականացմանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մեկնաբանելով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը՝ Պեսկովը նշել է, որ «իրավիճակն իսկապես բարդ է», «պահանջում է լրացուցիչ ջանքեր» և ըմբռնում Երևանի և Բաքվի կողմից, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի «իրականացմանն այլընտրանք չկա»։

«Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը, գլխավորապես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների իրագործման ջանքերը: Ռուսաստանը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ Երևանի և Բաքվի հետ միասին: Մենք շարունակում ենք շփումները: Մենք աշխատանք ենք տանում մայրաքաղաքների հետ, նկատի ունեմ և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և մենք շարունակելու ենք այդ աշխատանքը»,- նշել է նա։