Իրականում մեր գազի գնած քանակը այլ է, գազի սակագնում պետք է վերահաշավարկ

Իրականում մեր գազի գնած քանակը այլ է, գազի սակագնում պետք է վերահաշավարկ

Քանի որ Հայաստանի տարածքի 90 տոկոսը ծովի մակարդակից  1 կիլիոմետր և ավելի բարձր է, առաջանում է օդի բացարձակ ճնշման խսիտ տարբերություն, դրա համար հարկավոր է գազի հաշվարկները վերանայել ըստ եղած մթնոլորտային ճնշմա և ըստ եղած օդի ջերմաստիճանի։ Իսկ գազի հաշվիչների վրա դնել տերմոկորեկտորային, որոնք գործարաններում նախատեսված են, սակայն հանված են։ Առաջարկը Հանրային խորհրդի Ֆինասնաբյուջետային հանձնաժողովի անդամ, մասնագիտությամբ ֆիզիկոս Վահրամ Սահակյանինն է։ ՀԽ այս հանձնաժողովը դիմել է կառավարություն՝ նախ որ ուսումնասիրեն գազի սակագնի ձևավորման կարգը․ ի՞նչ բանաձևեր, ինչ մեծություններ են հաշվի առել այդ բանաձևերում՝ գազի սակագին որոշելիս։

«Որովհետև եղած բանաձևերը հաշվարկված են իդեալական պայմանների համար, ֆիզիկայի լեզվով ասած, իսկ դա նշանակում է, որ դրսում օդի ջերմաստիճանը ցելսիուսով 20 աստիճան է, իսկ մթնոլորտային ճնշումը 760 միլիմետր սնդիկի սյուն։ Եթե պայմանները դրանից տարբերվում են, ուրեմն, հարկավոր է վերահաշվարկ անել։ Դրա համար, գազի հաշվիչների վրա նախատեսված են և դրանք հիմա բոլորինը հանված են տերմոկորետկորտները, որոնք նախատեսված են նրա համար, որ հաշվի առնելով դրսի պայմանները, ջերմաստիճանի, ճնշման վերահաշվարկ են անում և ցույց են տալիս իրականում մեր գնած գազի քանակը և ոչ թե այն, ինչ հաշվիչի մեխանիկական թվերի վրա գրվում է։ Սա ոչ թե իրական , այլ մեխանիկական հաշվարկ է»,-ասաց Վահագն Սահակյանը։

Նա նշեց, որ շատ գազ սպառող հիմնարկներում այդ վերահաշվարկն արվում է, բայց, բնակչության համար, որն ամամենամեծ սպառողն է, չի արվում։
«Մի հատ հասարակ հարց կառավարությանը։ Եթե ամեն օր «Գազպրոմը» խտության փոփոխություն է անում և տեղյակ է պահում բոլոր գազալցակայաններին, որպեսզի իրենք իրենց հաշվիչները կարգավորեն, բա բնակչության հաշվիչներն ո՞վ ա կարգավորվելու, եթե այդ խտությունն ամեն օր փոխվում է։ Կամ՝ ինչի՞ է փոխվում գազի խտությունը։ Մենք Ռուսաստանից միշտ նորմալ խտության գազ ենք ստանում։ Երկու տեղ դրված են այդ սարքերը՝ գազաանալիզատորները, որոնք կոնկտրոլի տակ են պահում» ,-ասաց ՀԽ անդամը։

Ինչ վերաբերում է խտության տատանումներին, ապա Վահրամ Սահակյանն ասում է, որ գազն այնպիսի մի ֆիզիակական մարմին է, որի հետ մանիպուլյացիաներ շատ հեշտ է անել։ Այսինքն՝ օդ խառնել։ ՀԽ անդամը հիշեցրեց, որ երբ տարիներ առաջ Հայաստանի բնակիչները ողջամիտ կասկածներ ունեին, որ գազի հետ օդ է խառնվում, «Գազպրոմից» հայտարարում էին, որ դա անհնար է, քանի որ այդ դեպքում պայթյուն տեղի կունենա։ Մինչդեռ, Վահագն Սահակյանի խոսքով՝ պայթյուն տեղի կարող է տեղի ունենալ մեծ՝ 50/50 հարաբերակցության դեպքում։ Իսկ 80-20, 70/30 –ի դեպքում՝ ոչ։ Խտությունների փոփոխութունները հենց այդ խառնվելուց են առաջանում։ Գազի խտությունների փոփոխության մասին պարզվել է վերջերս,երբ կատավարության նիստերից մեկի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հետաքարվել էր, թե ինչու է ԱԳԼՃԿ-ներում գազի մեկ կիլոգրամը թանկացել, շուկային պատասխանատուն հայտարարել էր, որ «Գազպրոմ Արմենիան» ամեն օր գազի խտության ցուցանիշ է տալիս,  և ըստ այդ խտության, ԱԳԼՃ-ներում պետք է ինչ-որ «նալադկաներ» արվեն, որ գազի ծավալը ճիշտ չափվի։  Վահրամ Սահակյանին զարմացնում է, թե ինչու կառավարության անդամներից հարց չտրվեց, թե ինչու է ամեն օր փոխվում գազի խտությունը։