Մի ոլորտ ասեք, որտեղ մենք նշանակալի առաջընթաց ունենք․ Գևորգ Պետրոսյան

Մի ոլորտ ասեք, որտեղ մենք նշանակալի առաջընթաց ունենք․ Գևորգ Պետրոսյան

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կատարել ժողովրդի առաջ իր տված խոստումները։ Ինչ ուզում են ասեն, ես այդ կարծիքին եմ և հատ-հատ կարող եմ ըստ ոլորտների ապացուցեմ իմ ասածը։ Մի ոլորտ ասեք, որտեղ մենք նշանակալի առաջընթաց ունենք։ Ես չեմ ասում՝ ոչինչ չի արվում, որոշ բաներ արվում են, բայց ոլորտ ասեք, որտեղ նշանակալի առաջընթաց կա։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ ունենք։ Հենց ասում ես դրա մասին, ասում են՝ բա ոչինչ, որ էս ինչի գինը նվազել է։ Բայց էդ ինչ ապրանքը մարդը ձեռք ա բերում տարին մեկ անգամ, իսկ պանիրն ու կարագը ամենօրյա օգտագործման են»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։