Ինչու՞ է Սի Ծինփինը մեկնում Ֆրանսիա

Ինչու՞ է Սի Ծինփինը մեկնում Ֆրանսիա

Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը մայիսի սկզբին Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, սա կլինի Սիի առաջին ուղևորությունը Եվրոպա քովիդի համաճարակից հետո, գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Ուղևորությունը կհամընկնի Փարիզի և Պեկինի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 60-ամյակի հետ։ Չինաստանն այսպիսով ձգտում է վերականգնել Եվրոպայի հետ քայքայված հարաբերությունները՝ կապված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Սի Ծինփինի «անսահմանափակ գործընկերության» հետ՝ չնայած ուկրաինական պատերազմին: Բանակցությունների թեմաներից մեկը կարող է լինել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները, գրում է Politico-ն։

Միաժամանակ, ըստ թերթի, Ֆրանսիայում տրամադրությունները հանդիսավոր չեն լինելու․
«Դա կլինի ավելի քիչ տոնական և ավելի գործնական՝ հաշվի առնելով ներկայիս տնտեսական և աշխարհաքաղաքական խաղադրույքները։ Պաշտոնյաները վերջերս հայտնել են՝ Չինաստանը փորձում է համոզել Եվրոպային, որ թույլ տա Ռուսաստանին նստել հնարավոր բանակցությունների սեղանի շուրջ, ինչը կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում, հակառակ դեպքում Պեկինը կբոյկոտի նման հանդիպումները»։