Հայտնաբերվել են 5 հազար տարեկան մումիաներ

Հայտնաբերվել են 5 հազար տարեկան մումիաներ

Եգիպտոսում հայտնաբերվել են 5 հազար տարեկան երկու մումիաներ՝ էլ-Մանուֆիա նահանգում։ Այս մասին հայտնում է Եգիպտոսի Հնությունների նախարարությունը։ Մումիաներն ամփոփող սարկոֆագը հայտնաբերվել է հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում։ Այն ունի 2 մետր երկարություն եւ 60 սմ լայնություն։ Մումիաները չափազանց քայքայված են եղել, սակայն նրանց վրա նկատվել են ոսկյա զարդերի հետքեր։ Գտածոները փոխանցվել են տեղի թանգարանին՝ հետագա հետազոտության համար։