Դավիթ Սաֆարյանին ոստիկանները բերման ենթարկեցին. լարված իրավիճակ Ֆիրդուսում

Դավիթ Սաֆարյանին ոստիկանները բերման ենթարկեցին. լարված իրավիճակ Ֆիրդուսում

Այսօր առավոտյան ԴԱՀԿ-ի աշխատակիցները դռներ կոտրելով, մարդկանց վրայով անցնելով Հանրապետության 8 հասցեում գնահատման աշխատանքներ են իրականացնում, որպեսզի Ֆիրդուս թաղամասի տներն ապամոնտաժվեն:

Մենք քիչ առաջ գրեցինք, որ 93-ամյա կինը ԴԱՀԿ-ի աշխատակիցների գործողությունների արդյունքում կորցրել է գիտակցությունը: Քիչ առաջ մեզ հետ զրույցում Սաֆարյանների փոքր որդին Իսրայելը նշեց, որ եղբորը՝ Դավիթ Սաֆարյանին ոստիկանները բերման են ենթարկել: