Փաշինյանն էլ գիտի, որ Ադրբեջանը Արցախի հետ չի խոսի. Վահրամ Բալայան
ԱՀ Ազգային Ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցության» խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Արցախում մարդիկ կարողանում են դեռևս ապրելու համար հնար գտնել:
«Արցախցինեի համար նոր չէ այս իրավիճակը՝ 90-ականների ժամանակ էլ ենք այս վիճակներն ունեցել, այնպես որ սա մեզ համար նորություն չէ»,-ասաց Բալայանը:
Նա նշեց, որ լաչինի միջանցքը փակելով Ադրբեջանը փորձում է միանգամից երկու հարց լուծել՝ հասնել Արցախի հայաթափմանը և ստանալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը:
մեր հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Արցախի մասով ինչպես ընկալվեցին Արցախում, ասաց, որ շատ վատ է ընկալվել Արցախում ու Անվտանգության խորհուրդն էլ է համապատասխան հայտարարությամբ հանդես եկել:
«Անընդունելի են այն գաղափարները, որոնք Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարեց և նորից հաստատեց, որ Հայաստանի Հանրապետությունը հանձին իրեն՝ ձեռքերը լվացել է Արցախից: Սա է աշխարհին ներկայացնում, որ ինքը մտահոգ է միայն Հայաստանի Հանրապետության տարածքի՝ 29800 քառակուսի կիոլեմտրի համար, մնացածի համար ինքը անում է այն, ինչը հնարավոր է»,-ասաց Բալայանը:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախն ուղիղ երխոսություն պետք է սկսի Արդբեջանի հետ, Բալայանն ասաց, որ մինչ այս պատերազմը միշտ խոսել են, Արցախի հանրապետության կառավարությունն առաջարկել է Ադրբեջանի հետ խոսել, ինչպես առաջին Արցախյան ազատամարտի ժամանակ:
«Իրավիճակ է փոխվել, արդյոք Ադրբեջանը կխոսի,. նա ցանկանում է մեզ հետ խոսել զուտ համայնքի մակարդակով, ինչն անընդունելի է և Նիկոլ փաշինյանն էլ դրա մասին գիտի, որ Արդբեջանը չի խոսի Արցախի հետ: Դա պարզապես մանիպուլյացիա է, ինչի մասին խոսել, այսինքն կա՞ այդ հարթակը, որ խոսի»,- շեշտեց Արցախի ԱԺ Դաշնակության խմբակցության քարտուղարը:
Վահրամ Բալայանը նշում է, որ իրավիճակի միակ լուծումն այն է, որ եթե իսկապես միջազգային հանրություն գոյություն ունի, ապա այն պետք է գործանական քայլեր ձեռնարկի:
«Ադրբեջանի վրա ճնշում պիտի լինի, գործնական քայլեր պետք է լինեն, որպեսզի այս 120 հազար բնակչությանը չոչնչացնեն ըստ էության:Սա պատերազմի շարունակությունն է տարբեր մեթոդներով, այստեղ 30 հազար երեխա է ապրում, ըստ էության ցեղասպանության է նման: Կարծում եմ, որ այն երկրները, որոնք տարածաշրջանով հետաքրքրված են, պետք է գործնական քայլեր ձեռնարկեն, որովհետև նման զարգացումները հայտնի չի՝ լոկալ կմա՞ն, թե կվերածվեն մասնշտաբային կոնֆլիկտների, որոնք նոր խնդիրներ կառաջացնեն աշխարհի մեծերի համար, իմ կարծիքով»,- շեշտեց Բալայանը:
Նա նշեց, որ Արդբեջանը խաղացող չէ, այլ իրականացնում է Թուրքիայի քաղաքականությունը՝ սկսած 2018 թվականից:Թուրքիան իր խնդիրներն է լուծում մեր տարածաշրջանում, ամրանալու, ինչու չէ նաև Ռուսաստանին հեռացնելու համար:
Մեր դիտարկմանը, արդյոք Փաշինյանի հայտարարության որոշ հատվածներ
արդյոք չէին համընկնում Ալիևի հայտարարությունների հետ, ասաց.«Ասուլիսին որոշ մտքեր համարյա թե կրկնվում էին, թե ՀՀ վարչապետի, թե Ադրբեջանի նախագահի կողմից: Նման պարագայում Հայաստանի գործող վարչախումբը, այսինքը կառավարությունը ի զորու չի լուծել այս խնդիրները, հետևաբար պետք է որոշակի հետևություններ անել դրանից»:
վերջինս հավելեց, որ պետք է ամուր մնալ ու շարունակել պայքարը հանուն հայրենիքի ու գոյության և չի կարելի ուրանալ հազարավոր հայորդիների անձնազոհությունը, որոնք պայքարեցին ու անմահացան հանուն հայրենիքի:
Կարծիքներ