93-ամյա կինը կորցրել է գիտակցությունը, ԴԱՀԿ-ն դռներ է կոտրում

93-ամյա կինը կորցրել է գիտակցությունը, ԴԱՀԿ-ն դռներ է կոտրում

2022-ի դեկտեմբերից Ֆիրդուսի թաղամասում կրքերը չեն հանդարտվում: 2022–ի Դեկտեմբերի 17-ին գրել էինք, որ Երեւանի կենտրոնում գտնվող թաղամասում, որը վաղուցվանից է կառուցապատման ծրագրում, սկսել են չափագրումներ, որ ստիպողաբար մարդկանց փոխհատուցումներ տան եւ վտարեն իրենց տներից: «Հանրապետության 8 ա» հասցեում գտնվող Սաֆարյանների ընտանիքը դատարան է դիմել եւ պահանջում է, որ շուկայական գներով փոխհատուցում տրամադրեն իրեն: ԴԱՀԿ-ի աշխատակիցները երեկ կոտրում էին 93-ամյա կնոջ տան դուռը, որ չափագրումն անեն:

Սաֆարյանների ընտանիքը պնդում է, թե մնալու են իրենց իսկ կառուցած առանձնատանը եւ այն չեն լքելու քառակուսի մետրը 750 դոլար փոխհատուցման դիմաց: Այսօր արդեն դեպքից մեկ ամիս անց ԴԱՀԿ-ի աշխատակիցները դռներ կոտրելով, տարեց կնոջ վրայով անցնելով, մարդկանց ֆիզիկական և հոգեբանական մի շարք վնասներ հասցնելով նշում են, թե իրենց գործն են անում:

Իսրայել Սաֆարյանը քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ԴԱՀԿ-ի աշխատակիցներն անմարկային վերաբերմունք են ցուցաբերել, ինչի արդյունքում 93-ամյա Վարյա Սաֆարյանը կորցրել է գիտակցությունն ու շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց: