Հասարակություն

Մարզիկները Օլիմպավանի դիմաց են մարզվում. բողոքի ակցիա

Մարզիկները Օլիմպավանի դիմաց են մարզվում. բողոքի ակցիա

Տարբեր մարզաձևեր ներկայացնող մարզիկներն այսօր հավաքվել են Օլիմպավանի կապարակնքված մուտքի մոտ և բողոքի ակցիայի շրջանակում մարզումներն անցկացրել բաց երկնքի տակ։

Նրանց խոսքով՝ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիրներ է առաջացրել մարզական գործընթացի կազմակերպման համար, հատկապես այն պայմաններում, երբ մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին։

Մարզիկ Էրիկ Օհանյանը նշել է, որ իր խմբում մարզվում է 107 մարդ, սակայն նրանցից միայն շուրջ 20-ն ունեն այլ մարզադահլիճներում պարապելու հնարավորություն, իսկ մեծամասնությունը նման տարբերակ չունի։ Նրա խոսքով՝ Օլիմպավանի փակ լինելու պատճառով անհնար է բնականոն մարզումներ անցկացնել, մինչդեռ մարզիկներն արդեն պատրաստվում են ամսի 26-ին նախատեսված մրցումներին։

Օհանյանը նաև մտահոգություն է հայտնել, որ եթե իրավիճակը երկար շարունակվի, ստիպված կլինեն մրցումներից հետո մարզիկներին արձակուրդ տրամադրել։ Նրա գնահատմամբ՝ ստեղծված պայմանները բացասաբար են անդրադառնում մարզիկների պատրաստվածության վրա և թուլացնում երկրի մարզական ներուժը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image