Ով է մոլորակի ամենարիտասարդ կին միլիարդատերը

Ով է մոլորակի ամենարիտասարդ կին միլիարդատերը

Սեփական կոսմետիկ բրենդն ստեղծած Քայլի Ջենները համարվել է աշխարհի ամենից երիտասարդ կին միլիարդատերը։ Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» հանդեսը։ Հանդեսի հետ զրույցում 21-ամյա բիզնես-լեդին ասել է, որ չէր էլ մտածել կամ կանխատեսել, որ կարող է նման վարկանիշային տեղ զբաղեցնել, սակայն հաճելի է այդ մասին իմանալը եւ կարծում է, որ հիանալի նվաճում ունի։ Քայլի Ջենները խոստովանել է, որ իր ունեցվածքի համար պարտական է սոցկայքերին, քանի որ մինչ սեփական բիզնես սկսելը արդեն բաժանորդների հսկա բանակ ուներ։ 2016-ին հիմնելով իր Kylie Cosmetics բրենդը, երեք տարում Ջենները վաստակել է 1 միլիարդ դոլար։ Հիշեցնենք, որ «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր առաջին միլիարդը վաստակել է 23 տարեկան հասակում։