Պենտագոնը դեմ է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելուն

Պենտագոնը դեմ է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելուն

ԱՄՆ զինված ուժերի Եվրոպայի հրամանատարությունը խորհուրդ չի տալիս Թուրքիային վաճառել ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ ինքնաթիռներ, եթե Անկարան չփոխի իր որոշումը եւ գնի ռուսական Ս-400 համակարգերը։ Այս մասին, ըստ «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցման հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար ամերիկացի գեներալ Քերթիս Սկապարոտին։ Ելույթ ունենալով Սենատում, գեներալ Սկապարոտին մասնավորապես ասել է․ «Ես խորհուրդ կտայի չիրականացնել մինչեւ վերջ F-35-երի հետ կապված գնման գործարքը, քանի դեռ մեր դաշնակիցները որոշել են օգտվել ռուսական համակարգերից»։ Նշենք, որ Անկարան այս հարցում անդրդվելի է եւ արդեն հայտարարել է, որ գործարքը, կապված ռուսական ԶՀ համակարգերի գնման հետ ավարտված է եւ այս տարվա աշնանը Ս-400 համալիրները կհասնեն Թուրքիա։