Դատարանը մերժել է Երևանի քաղաքապետի հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի

Դատարանը մերժել է Երևանի քաղաքապետի հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի

Իրավագետ Վահե Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ինչպեսև խոստացել էի` Երևանի քաղաքապետը 3-րդ և 4-րդ անգամ նույնպես պարտվեց.

Նախորդ տարի տեղի ունեցող բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:

4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ Ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով իրականացվում է Իմ կողմից:

Հունիսի 9-ին արդեն իսկ հայտնել էի, որ Երևանի քաղաքապետը ընդդեմ Իշխան Սաղաթելյանի երկու գործերով` ՎԴ/5036/05/22 և ՎԴ/5094/05/22 պարտվել է:

Ահա քիչ առաջ ՀՀ Վարչական դատարանը ՎԴ2/0186/05/22 և ՎԴ2/0178/05/22 գործերով ևս Մեր պահանջներն բավարարել է, այսինքն` մերժել է Երևանի քաղաքապետի երկու հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի:

Հ.Գ. Հարգելի և սիրելի լրագրողներ, պարտվող կողմը Երևանի քաղաքապետն է ի պաշտոնե, բացակայության դեպքում` նրա պարտականությունները ժամանակավորապես կատարողը, քանի որ հայց հարուցելու իրավունքը պայմանավորված է համայնքի ղեկավարի պաշտոնով, իսկ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող(ները) չեն հրաժարավել հայցից. սա ընդունեք ի գիտություն:

Հ.Գ.Գ. Հարգելի և սիրելի լրագորղներ, Ես ԴԵՌ փաստաբան չեմ, իրավագետ եմ, հայցում եմ չնշել Ինձ որպես փաստաբան` սխալմունք չառաջացնելու համար:

Շնորհակալություն»։