Ցանկանում եմ բոլորին հնարավորություն տալ՝ իրենց դրսևորելու համար. Կապառոս

 Ցանկանում եմ բոլորին հնարավորություն տալ՝ իրենց դրսևորելու համար. Կապառոս

Խորվաթիայի հետ ոչ-ոքիից հետո, այո, թիմը վերականգնված է այս խաղի համար: Խաղադաշտ դուրս կգան տղաներ, ովքեր չեն խաղացել Խորվաթիայի դեմ: Մեր նպատակն այն է, որ նոր ֆուտբոլիստներին տեսնենք ուժեղ թիմերի դեմ: Այս մասին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Հիշեցնենք, այսօր՝ հունիսի 5-ին, Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումների շրջանակում իր հերթական խաղը կանցկացնի՝ այս անգամ Շվեդիայի ընտրան դեմ։

«Նաև կան տղաներ, ովքեր 10-15 օր չեն մարզվել, բայց այնքան են սիրում հավաքականն ու այնքան հայրենասեր են, որ եկել են ու պատրաստ են խաղալ: Մենք ցանկանում ենք բոլորին հնարավորություն տալ, որպեսզի դրսևորեն իրենց: Նրանք ովքեր դաշտ դուրս կգան, կտեսնեք, որ իրենց լավագույնս կդրսևորեն ու շատ օգտակար կլինեն թիմին»,- ասել է Կապառոսը։

«Բնականաբար պետք է բարձր գնահատել նրա նվիրվածությունը: Իր թիմի վերջին խաղում վնասվածք է ստացել, սակայն միացավ ազգային թիմին: Բնականաբար հիմա նա ավելի լավ վիճակում է, քան հավաքի սկզբում: Մենք չենք շտապում: Վաղը կտեսնենք՝ կկարողանա նա դուրս գալ խաղադաշտ, թե՝ ոչ»,- ասել է Կապառոսը՝ անդրադառնալով Մխիթարյանի բացակայության պայմաններում թիմի ավագ Վարազդատ Հարոյանին, որը թեպետ վնասվածք ուներ, բայց միացել է ազգային ընտրանու հերթական հավաքին։