Ընտրական իրավունքս խաթարված է

Ընտրական իրավունքս խաթարված է

Ընտրատեղամասում ցուցակում չկայի, ուղարկեցին անձնագրային՝  տեղեկանք վերցնելու:
Անձնագրայինում տեղեկանք չտվեցին, քանի որ նոր հասցեում գրանցված եմ ընդամենը մոտ 3 ամիս, իսկ օրենքով պետք է առնվազն 6 ամիս գրանցված լինեմ, որ թողեն քվեարկեմ:

Նախորդ գրանցման վայրում էլ չկամ, որովհետև այնտեղից ինձ դուրս էին գրել դեռ հունվարին:

Իսկ 6 ամիս «օդում կախված» եմ եղել համակարգային բարդակի պատճառով (1994 թվականին արված բյուրոկրատական սխալից մինչև անձնագրայինում առավոտվա 6-ից հերթ պահել):

Դատարան եթե գնամ, ապա այսօր պատասխան դժվար լինի, քանի որ ստանդարտ դեպք չի:
Մի խոսքով, ընտրական իրավունքս խաթարված է։ [Թեպետ տեխնիկապես ոչ ոք մեղավոր չէ]։

Հաշվի առնելով, որ ըստ ստացվող լուրերի մասնակցության ցուցանիշները շատ  ցածր են, հարգելի բարեկամներ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ գնալ ու քվեարկել։ Որ հետո չբողոքենք, թե ոնց եղավ, որ «սենց եղավ»։

Կարեն Վրթանեսյան