Աստծո նախախնամություն չէ՞, որ հայկական մեքենաները հասան Կիլիկիա

Աստծո նախախնամություն չէ՞, որ հայկական մեքենաները հասան Կիլիկիա

Կիլիկիայի երկրաշարժից տասն օր անց նույն արմագեդոնի կադրերն են հեռուստառեպորտաժներում. մինչ այժմ հաստատվել է 40-45 հազար զոհի ինքնություն (ՄԱԿ-ում կարծում են՝ կհասնի 70-80 հազարի), սակայն թե որքան է զոհերի ընդհանուր թիվը` չկա իրական պատկերացում, քանի որ չկա անհայտ կորածների թիվը: Թուրքական բանակի ստորաբաժանումներ են տարվել երկրաշարժի գոտի` հասարակական կարգուկանոն հաստատելու համար: Մի պահի թալանը, բախումները, կրակոցներն այն աստիճան էին հասել, որ դեռ անցյալ շաբաթավերջին մի քանի երկրների, այդ թվում` Ավստրիայի, Գերմանիայի, Իսրայելի փրկարարական ծառայությունները հայտարարեցին, թե դադարեցնում են Թուրքիա գործուղված իրենց աշխատակիցների աշխատանքը՝ նրանց կյանքի համար ստեղծված վտանգների եւ ռիսկերի պատճառով: 

Սակայն եթե բախումներին եւ կրակոցներին բանակը կարող է հակազդել, սկիզբ առած մեկ այլ աղետի` խոլերայի տարածման դեմ Թուրքիան առհասարակ արդյունավետ միջոց չունի: Հակառակ Թուրքիայի նախագահ Էրդողանի դատարկախոսությանը, թե իբր կառավարությունը վերահսկում է իրադրությունը, իրականում, Կիլիկիայում ավերածություններն այնպիսի մասշտաբի եւ խորության են, որ իշխանություններն առայժմ ո՛չ փլատակներն են կարողանում հեռացնել, ո՛չ կենսական որեւէ ենթակառուցվածք վերականգնել, ո՛չ էլ գոնե քայքայվող աճյունները հավաքել եւ եղբայրական գերեզմանոցներում ամփոփել, ինչից էլ խոլերա է տարածվել: Հիմա էլ ՄԱԿ-ում փորձում են հաշվարկել, թե ջրի, սննդի պակասից, հիգիենայի բացակայությունից, ցրտից ու խոլերայից որքան նոր զոհեր կլինեն, եւ ինչպես է հնարավոր իրավիճակը թեթեւացնել:  

Իսկ ինչ-որ ժամանակ անցնելուց եւ ներկայիս` երկրաշարժից տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու ջանքերից հետո կգա Կիլիկիայի երկրաշարժի ստեղծած հիմնական խնդրին առերեսվելու ժամանակը: Իսկ դա երկրաշարժի գործած նյութական ավերածության հաղթահարումն է, որ, հակառակ Էրդողանի դատարկախոսությանը, Թուրքիան երկար տարիներ ի վիճակի չի լինի լուծել: 

Նախնական գնահատականներով՝ երկրաշարժը պատճառել է 80-85 միլիարդ դոլարի վնաս՝ այն դեպքում, երբ Թուրքիայի տարեկան բյուջեն ու եկամուտները 170-180 միլիարդ դոլարի սահմանում են: Հասկանալի է, որ 80-85 միլիարդի վնաս վերականգնելու համար այդ գումարը զգալիորեն գերազանցող գումար է անհրաժեշտ, քանի որ պետք է նաեւ աշխատանքը վճարվի` փլատակների հեռացումից մինչեւ նոր ենթակառուցվածքների կառուցապատում, արտադրական հզորությունների ստեղծում, բնակելի շենքերի կառուցում եւ այլն: Այդ ամենն անելու համար ներկայիս տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Թուրքիային տարիներ հարկավոր կլինեն, իսկ այդ ընթացքում աշխատանք ու տանիք կորցրած միլիոնավոր մարդիկ ինքնաբերաբար կհեռանան Կիլիկիայից` դառնալով ներքին միգրանտներ: Մի քանի հարյուրամյակի կտրվածքով երեւի առաջին անգամ Անտիոքից մինչեւ Եդեսիա, Այնթապ ու Մարաշ թուրքերն ու քրդերը հարկադրված են զանգվածաբար հեռանալ Կիլիկիայից, ինչին կարելի է միայն դրականորեն վերաբերվել: 

Այլեւս չասած, որ եթե երկրաշարժագետներին լսենք, գուցե առաջիկա օրերին, գուցե առաջիկա մի քանի տարում նոր եւ ավելի հզոր երկրաշարժ է սպասվում Կիլիկիայից դեպի հյուսիս, հյուսիս-արեւելք ուղղությամբ: Ապրենք եւ տեսնենք, թե Աստված ինչ է նախատեսել եւ ինչ կշարունակի անել Հայկական բարձրավանդակում: Ներկա պահին Աստծո այս տնօրինությունը` Կիլիկիայի երկրաշարժը, նաեւ այն տեսանելի կողմնակի արդյունքն ունեցավ, որ Մարգարայի բացված սահմանակետով Հայաստանից Թուրքիա առաջին բեռնատարները գնացին հենց այն երթուղով, հանուն որի այդչափ կարեւոր ու գերկարեւոր է Թուրքիայի հետ սահմանի բացումը` Հայաստանից Կիլիկիա: Թուրքիայում գտնվող որեւէ այլ տարածք` հայկական կամ ոչ հայկական, Հայաստանի համար զգացականից այն կողմ մեծ նշանակություն չունի եւ չի կարող ունենալ: 

Կիլիկիան այլ հարց է: Հայաստանից դեպի Վան եւ Վանից արդեն Միջերկրական ծով` Ալեքսանդետ, Անտիոք, Մերսին ավտոճանապարհների եւ հեռանկարում երկաթուղային ճանապարհների գործարկումն է, որ, ինչպես Պողոս Նուբար փաշան էր ասում հարյուր տարի առաջ, «թթվածնի ու թոքերի չափ անհրաժեշտ է Հայաստանին»: 

Այժմ Աստծո այս տնօրինությունը` Կիլիկիայի երկրաշարժը, հաստատապես կնպաստի այդ երթուղիների հաստատմանը, քանի որ տնտեսական ճգնաժամում գտնվող Թուրքիան հիմա խնդրելու է, որ Արեւմուտքից իրեն օժանդակեն, ֆինանսավորեն, շինարարական, ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնեն, որոնց շրջանակում էլ, առանց ավելորդ աղմուկի, ԱՄՆ-ն կբացի Կիլիկիայից Հայաստան տրանսպորտային հաղորդակցությունը: Ի վերջո 100 տարի առաջ էլ, երբ Վերսալյան վեհաժողովում ԱՄՆ-ն վերցնում էր Հայաստանի մանդատը, հենց Միջերկրական ծովից` Կիլիկիայից դեպի Հայաստան տրանսպորտային (հատկապես` երկաթուղային) հաղորդակցության ստեղծումն էր ԱՄՆ-ի համար ամենաէականը: Հարյուր տարի անց ԱՄՆ հովանու ներքո Միջերկրական ծովից Հայաստան հաղորդակցության գործարկումը երիցս ավելի կարեւոր է դարձել, եւ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացումը ի վերջո հենց այդ նպատակին է ծառայելու: 

Աստծո կողմից ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում արված երկրաշարժն արագացնում եւ դյուրացնում է այդ ճանապարհը: Աստծո նախախնամություն չէ՞, խորհրդանշական չէ՞, որ հայ-թուրքական սահմանը 30 տարվա մեջ առաջին անգամ բացվեց, որպեսզի սահմանը հատող մեքենաները գնան Հայաստանից Կիլիկիա: Ավելի որոշակի` Կիլիկիայից մի քիչ արեւելք` հայկական Նեմրութ լեռ, որի ստորոտին քրդերը կառուցել են իրենց Ադիյաման քաղաքը՝ համեմատաբար վերջերս, մոտ 250 հազար բնակչությամբ: 

Քանի որ հայ փրկարարներից բացի, Հունաստանի ԱԳ նախարարից հետո նաեւ ՀՀ ԱԳ նախարարը գնաց Թուրքիա, կարելի է վստահ լինել, որ երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման հարցն ամենամոտ ժամանակում կլուծվի:

Ի վերջո, Մարգարայի կամուրջը վերստին փակելը Թուրքիայի համար քաղաքականապես շատ բարդ կլինի, ինչի համար էլ Միրզոյանին հրավիրել եւ ճառում էին Անիի կամուրջն էլ հետը վերանորոգել-բացելու մասին:  

Միայն Մարգարայի անցակետի բացումն էլ Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման հետ միասին` Հայաստանը մի քանի տարում ԵՄ-ին ու Արեւմուտքին ինտեգրելու խարիսխը կգցի` լիովին փոխելով Փոքր Ասիայի, Հարավային Կովկասի եւ ԵՄ Արեւելյան գործընկերության տարածքում իրերի ու ուժերի դասավորությունը: Սեւ ծովն արդեն կդառնա խիստ երկրորդական, քանի որ Միջերկրական ծովով եւ Հայաստանով Միջին Արեւելքի երկրները (հիմա` նաեւ Վրաստանը) կկապվեն աշխարհին, ինչպես եղել է հազարամյակներ շարունակ: Իսկ, այ, Ադրբեջանին չպետք է թույլ տալ, որ երբեւէ Հայաստանի որեւէ հաղորդակցության ուղուց օգտվի: Թող մղվեն Ռուսաստանի երախը եւ մեկընդմիշտ դուրս մնան աշխարհի հետ հաղորդակցությունից՝ որպես պատասխան Արցախի դեմ իրենց հանցագործությունների եւ Ալիեւի կողմից «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ մտքեր ունենալու, ինչից, կարծեմ, արդեն դաժանորեն երազախաբ եղան: