Սեւանը շարունակում է կանաչել. տեսանյութ

Սեւանը շարունակում է կանաչել. տեսանյութ

Անցած տարվա նման այս տարի եւս Սեւանա լիճը կանաչել է։ Բնապահպաներն ու քաղաքացիները ահազանգում են։ 

Թեպետ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը  կանաչելու մի քանի պատճառներ էր նշել, այնուամենայնիվ, պրոցեսը շարունակվում է։

Հիշեցնենք՝ նախարարը ասել էր,  դրանք կապտականչ ջրիմուռներն են, եւ լճի կանաչելու պատճառը մի քանի գործոնների հետեւանք է, դրանք հնարավոր է վերացնել։ Ըստ նախարարի՝ լճի նման վիճակի պատճառը ե՛ւ մարդկային, ե՛ւ ոչ մարդկային գործոններն են: Օրինակ` մարդկային գործոնն, ըստ նախարարի, կոմունալ- կենցաղային կեղտաջրերն ու կոյուղաջրերն են, որոնք ավելացել են և պետք է մաքրվեն։