«Հաց բերողին» 2-րդ անգամ կալանավորած դատավորն՝ Երեւանի դատարանի նախագահ

«Հաց բերողին» 2-րդ անգամ կալանավորած դատավորն՝ Երեւանի դատարանի նախագահ

Բարձրագույն դատական խորհուրդը  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել Արթուր Պետիկի Մկրտչյանին։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Քվեարկությունը տեղի է ունեցել գաղտնի։

Նա նաեւ նշեց, որ քվեարկությանը ԲԴԽ անդամից 6-ն է մասնակցել, որոնք բոլորն իրենց ձայնը տվել են Արթուր Մկրտչյանին։ 

Նրա խոսքով՝ 40-ից ավելի թեկնածու է եղել․ «Օրենքով բոլորը պետք է մտնեն ցուցակի մեջ, բացառությամբ այն դատավորների, որոնք վերջին  3 տարիներին  ունեն կարգապահական տույժ»։

Հիշեցնենք, որ Արթուր Մկրտչյանը հանրությանը հայտնի է Հաց բերող Արթուր Սարգսյանի կալանքի գործով։ Նա «Հաց բերողին» երկրորդ անգամ կալանավորող դատավորն էր։ Այդ կալանքի ընթացքում էր, որ Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել, կալանքից ազատ արձակվելուց որոշ ժամանակ անց էլ մահացել։

Հիշեցնենք նաեւ, որ նախկինում  Երևան քաղաքացի դատարանի նախագահը Ռուբեն Վարդազարյանն էր, որի լիազորությունները կասեցվեցին Բարձրագույն  դատական խորհրդի նախագահ ընտրվելուց հետո։