Կարեւոր հայտարարություն ԱՄՆ-ից՝ Իրանի թեմայով

Կարեւոր հայտարարություն ԱՄՆ-ից՝ Իրանի թեմայով
Դոնալդ Թրամփ

Միացյալ Նահանգները նոր սանկցիաներ է մշակում ընդդեմ Իրանի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք առաջ ենք գնում՝ ընդդեմ Իրանի նոր սանկցիաներ մշակելով»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման։ Նա, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ սանկցիաներ են սահմանվելու ընդդեմ Իրանի կամ որ ոլորտների վրա։ Մասնագետները կարծում են, որ սանկցիաները կսահմանվեն իրանական օդուժի կողմից ամերիկյան դրոնի խոցման հետ կապված։