Յըլդըրըմը շնորհավորել է Իմամօղլուին՝ հաղթանակի առիթով

Յըլդըրըմը շնորհավորել է Իմամօղլուին՝ հաղթանակի առիթով

Ստամբուլում երեկ տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին, ինչպես հայտնի է 54 տոկոս ձայնով հաղթել է ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության ղեկավար Էքրեմ Իմամօղլուն։ Ինչպես հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պարտված թեկնածու Բինալի Յըլդըրըմը շնորհավորել է արդեն իր մրցակցին՝ հաղթանակի առիթով։ «Ցանկանում եմ, որպեսզի Իմամօղլուն լավ ծառայի Ստամբուլին»,- ասել է Յըլդըրըմը։