«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանն իր ՀԿ-ով սկսում է քննարկումների շարք

«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանն իր ՀԿ-ով սկսում է քննարկումների շարք

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ով սկսում է քննարկումների շարք: Առաջինը, մեր տեղեկություններով, նախատեսված է նոյեմբերի 16-ին։ Քննարկմանը ներկա կլինեն քաղաքագետներ, իրավապաշտպաններ, թեման է՝ «Պատերազմ եւ կապիտուլյացիա. մեկ տարի անց»: Հաջորդ քննարկմանը, որը վերաբերելու է ռազմագերիների խնդրին, ներկա կլինեն խնդրով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներ, ռազմագերիների ծնողներ եւ այլք։