ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերի պատասխանը «Հրապարակի» հարցին

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերի պատասխանը «Հրապարակի» հարցին

 Ինչպես արդեն ասվել է նախօրեին հրապարակված «Պետքարտուղարի տեղակալ  Օ՛Բրայենի պատասխանը «Հրապարակի» հարցին» հոդվածում այս շաբաթ մի քանի միջազգային գագաթաժողովներ են ընթանում Եվրոպայում՝ ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովը Հյուսիսային Մակեդոնիայում, ՆԱՏՕ ԱԳ նախարարաների գագաթնաժողովը Բրյուսելում, Միջերկրածովյան Միության ֆորումը Բարսելոնայում։ Այդ հավաքներից երկուսի՝ ԵԱՀԿ նախարարական եւ ՆԱՏՕ ԱԳ գագաթնաժողովներին ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարությունը նոյեմբերի 27-ին եւ 28-ին համացանցային ասուլիսներ էր կազմակերպել։ 27-ին երկու ասուլիսների հյուրը եղել էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալը՝ դեսպան Ջեյմս Օ՛Բրայենը։

Պրն․ Օ՛Բրայենի մի ասուլիսը Brussels Media Hub-ում էր, եւ ես ասուլիսին ընդառաջ երկու գրավոր հարց էի ուղարկել Media Hub` հնարավորության դեպքում պրն․ Օ՛Բրայենին ուղղելու համար։ Արդեն ասվել է, որ իմ երկրորդ հարցը հնչեցվել էր այդ ասուլիսում եւ պրն․ Օ՛Բրայենի պատասխանը իմ հարցին, հետո էլ նույն օրը կայացած մյուս ասուլիսում՝ «Թուրանի» թղթակցի հարցին,  սովորության համաձայն կիսատ-պռատ, աղավաղված ողջ օրը պտտվում էր հայաստանյան լրատվադաշտում։ Այն աստիճան աղավաղված, որ հայտնի քաղաքական գործիչներից մեկին (նախկին վարչապետ)  թվացել էր, թե ԱՄՆ է ցանկանում Հայաստանի տարածքով Միջին Ասիայից Թուրքիա ապրանքափոխադրման ուղի գործարկել, այն պարագայում, երբ պետքարտուցղարի տեղակալ Օ՛Բրայենը ասել էր ճիշտ հակառակը, այն է՝ «եթե փորձ արվի ոչ խաղաղ մեթոդներով նման ծրագիր կյանքի կոչել, ապա ԱՄՆ-ը գործի կդնի իրեն հասանելի բոլոր լծակները, նման ճանապարհի կառուցումը խափանելու համար»։  Այլեւս չասած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ` US Assistant Secretary պաշտոնը «օգնական» թարգմանելու տգիտությունը։ 
Ամեն պարագայում երեկ ե´ւ այդ երկու հարցերը, ինչպես դրանք տրվել էին պրն․ Օ՛Բրայենին, ե´ւ իր պատասխանները ամբողջությամբ, անգլերեն բնագրով եւ թարգմանաբար հրապարակել ենք։ 

Իսկ իմ գրավոր հարցերից առաջինը, որ ուղարկել էի Brussels Media Hub,  բայց ասուլիսը վարողի կողմից Օ՛Բրայենին այն չէր տրվել, օգտվելով հանգամանքից, որ հաջորդ օրն էլ նույն Media Hub-ում ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերի ասուլիսն էր, խնդրեցի՝   հնարավորության դեպքում հարցը դեսպան Քարփենթերին տրվի։ Նոյեմբերի 28-ի ասուլիսում հարցը հնչել էր։ 

Ստորեւ իմ հարցը եւ տրված պատասխանը՝ անգլերենով ու թարգմանաբար․
MODERATOR: Thank you, Ambassador. We got one more question that just came in from Lusine from Hraparak Daily in Armenia. She asks: “Recently some estimates were voiced by State Department high-ranking officials suggesting that the upcoming several weeks may be crucial for the Armenian and Azerbaijani peace negotiations. May I ask what place does the issue of the unsolved Nagorno-Karabakh conflict take in these negotiations, and particularly what international involvement (inaudible) should be considered for securing the safe return of Armenian population to NK?” 

Թարգմանաբար․ «Շնորհակալություն, պրն դեսպան։ Մենք եւս մեկ հարց ունենք, որը հենց նոր ստացվեց, Լուսինեից «Հրապարակ» օրաթերթ, Հայաստան։ Նա հարցնում է․ «Վերջերս ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գնահատականներ են հնչեցվել, թե առաջիկա մի քանի շաբաթները կարող են որոշիչ լինել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում։ Ես կարո՞ղ եմ  հարցնել՝ ի՞նչ տեղ է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը այդ բանակցություններում, եւ մասնավորապես միջազգային ի՞նչ ներգրավվածություն է նախատեսվում հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ապահովելու համար» 

Պատասխանը․ 
AMBASSADOR CARPENTER: Well, we, the United States, have consistently said that we would like to see a normalization of relations between Armenia and Azerbaijan. We have supported a number of talks over the course of the last year between Armenia and Azerbaijan. Secretary Blinken has been personally involved in this effort to try to find a peace agreement that would pave the way for normalization of relations, open communications, and trade throughout the region, which we think is in the interests of all countries in the South Caucasus.
And we will continue to support and offer our good offices for meetings between Armenia and Azerbaijan. Ultimately, it’s up to the parties, of course, to avail themselves of those good offices or those offers of mediation to support their efforts to reach a normalization agreement, but we will continue to do this. And as for the international principle of safe and dignified return of refugees and sustainable reintegration, of course, we will support that as well.

Թարգմանաբար․ «Դեսպան Քարփենթեր․ Շատ լավ, մենք՝ Միացյալ Նահանգները մշտապես ասել ենք, որ կցանկանայինք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորված տեսնել։ Մենք աջակցել ենք անցնող տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև մի շարք բանակցությունների կայանալուն։ Պետքարտուղար Բլինկենն անձամբ ներգրավված է եղել այս ջանքերին՝ փորձելով գտնել խաղաղության մի համաձայնություն, որը ճանապարհ կհարթի հարաբերությունների կարգավորման, հաղորդակցության ուղիների բացման և առևտրի համար ողջ տարածաշրջանում, ինչը, կարծում ենք, բխում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերից:
Եվ մենք կշարունակենք աջակցել և տրամադրել մեր հարթակները Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումների համար։ Ի վերջո, իհարկե, կողմերն են որոշում, օգտվե՞լ արդյոք այդ հարթակներից կամ հարաբերությունների կարգավորման հասնելու իրենց ջանքերին աջակցելու միջնորդական առաջարկներից, բայց մենք կշարունակենք դա անել: Ինչ վերաբերում է փախստականների անվտանգ և արժանապատիվ վերադարձի և կայուն վերաինտեգրման միջազգային դրվածքին, իհարկե, մենք դրան նույնպես աջակցելու ենք»։

Ինչպես տեսնում ենք, Քարփենթերի պատասխանում չկար որեւէ առարկություն նրան, թե «Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդիր» գոյություն ունի։ Սա հենց այն ուղեգիծն է, որ եւ Արցախի նախկին իշխանություններն ու քաղաքացիները, եւ հայաստանյան պաշտոնյաներն ու լրագրողները պետք է հետեւողականորեն բարձրացնեն միջազգային հարթակներում՝ մինչեւ Արցախից տեղահանված անձինք անվտանգ ետ վերադառնան եւ հետո ինքնորշման մասին մտածեն, գուցե Ադրբեջանի հետ ընդհանուր պետության մոդելով, որ ժամանակին բանակցվում էր։  
Ամեն պարագայում, ըստ իս, չպետք է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նման կարճամիտ հայտարարություններ անել, թե Հայաստանի համար Արցախի ինքնորոշման խնդիր գոյություն չունի։ Ո՞վ է Ալեն Սիմոնյանին լիազորել նման հիմարություն հայտարարելու։ Ինքն ու ՔՊ-ն 2021-ի ԱԺ ընտրություններին նման մտադրության մասին հայտարարե՞լ են։ Ոչ։ Դե, այժմ էլ թող իրենք իրենց 180 աստիճանով չհակասեն։ Եթե ՄԱԿ-ից  մինչեւ անհատ պետություններ խոսում են ԼՂ խնդրի լուծված չլինելուց եւ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից Ալեն Սիմոնյանը չէ, որ պետք է հակառակը հայտարարի լրագրողների առջեւ։ Ի դեպ, դատելով Քարփենթերի պատասխանից տեսանելի ապագայում էլ դեռ միայն բանակցություններ են սպասվում, ոչ մի խաղաղության համաձայնագրի կնքում էլ չի երեւում։