Պետքարտուղարի տեղակալ Օ՛Բրայենի պատասխանը «Հրապարակի» հարցին 

Պետքարտուղարի տեղակալ Օ՛Բրայենի պատասխանը «Հրապարակի» հարցին 

Այս շաբաթվա սկզբին զուգահեռ մի քանի միջազգային գագաթաժողովներ են ընթանում Եվրոպայում՝ ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովը Հյուսիսային Մակեդոնիայում, ՆԱՏՕ ԱԳ նախարարաների գագաթնաժողովը Բրյուսելում, Միջերկրածովյան Միության ֆորումը Բարսելոնայում։ Դրանք բոլորն էլ կա´մ Հայաստանի համար, կա´մ հայության համար նշանակություն ունեն։ Այդքանով էլ, երբ գագաթնաժողովների եզրափակիչ փաստաթղթերն հրապարակվեն, դրանց կանդրադառնանք։

Իսկ այդ հավաքներից երկուսի՝ ԵԱՀԿ նախարարական եւ ՆԱՏՕ ԱԳ գագաթնաժողովներին ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարությունը նոյեմբերի 27-ին եւ 28-ին համացանցային ասուլիսներ էր կազմակերպել։ 27-ին երկու ասուլիսների հյուրը եղել էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալը։ Այդ պաշտոնը անցյալ ամսից՝ հոկտեմբերից զբաղեցնում է դեսպան Ջեյմս Օ՛Բրայենը։ 28-ին հյուրը՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը։ 

Չնայած նրան, որ հայաստանյան լրատվամիջոցները, ԱՄՆ-ից ֆինանսավորվող, բայց ԱՄՆ պետքարտուղարության կառուցվածքն անգամ չպատկերացնող «Ազատություն» ռադիոկայանի առաջնորդությամբ, այդպես էլ չեն կարողանում ըմբռնել, որ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնները ռուսերենով չեն անվանակոչվում կամ ստուգաբանվում, որ Assistant Secretary-ին նշանակի помощник Секретаря, ու չեն դադարում այդ տգետ թարգմանությունը տարածել, ԱՄՆ Assistant Secretary-ները իրականում պետքարտուղարի տեղակալը եւ տարածաշրջանների համար պատասխանատու բարձրագույն դիվանագետներն են։ Կոնկրետ Ջեյմս Օ՛Բրայենը հոկտեմբերից Պետքարտուղարի տեղակալը եւ ամենից բարձրաստիճան դիվանագետն է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով։ 

Եվ այն, որ պրն․ Օ՛Բրայենը, բովանդակ Եվրոպայի ու Եվրասիայի խնդիրների համար պատասխանատու լինելով հանդերձ, նույն օրվա ընթացքում երկու ասուլիսում երկու անգամ անդրադարձել է Հայաստանին եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին արդեն ուշագրավ իրողություն է։ Մի դեպքում՝ Brussels Media Hub-ում տրվող ասուլիսում պրն․ Օ՛Բրայենը պատասխանել էր իմ հարցին։ Իրականում ես երկու գրավոր հարց էի ուղարկել․ Առաջինը․

“1. Dear Assistant Secretary, during a recent hearing at US Congress, You've told that the upcoming several weeks may be crucial for the Armenian - Azerbaijani peace negotiations. May I ask what place does the issue of the unsolved Nagorno-Karabakh conflict take in these negotiations? And particularly what international involvement and measures are being considered for securing the safe return of the Armenian population to their homes and lands in Nagorno Karabakh?» 

Սակայն ասուլիսը վարողը միայն երկրորդ հարցն էր ուղղել տեղակալ Օ՛Բրայենին․ And then switching topics, from Lusine Petrosyan from Armenia: “At this – as this briefing is devoted to the upcoming NATO foreign ministerial, may I ask you to assess the prospects of supporting Armenia through the European Peace Facility mechanism that was voiced or announced by the EU recently? And may it enhance Armenia’s cooperation with NATO?”

Թարգմանաբար՝ «Իսկ այժմ՝ թեման փոխելով, Հայաստանից Լուսինե Պետրոսյանի հարցը․

«Քանի որ այս ասուլիսի առիթը ՆԱՏՕ ԱԳ գագաթնաժողովն է, կարո՞ղ եմ խնդրել Ձեր գնահատականը Հայաստանին European Peace Facility մեխանիզմով օժանդակելու հեռանկարին, ինչի մասին ԵՄ-ի կողմից վերջերս բարձաձայնվեց կամ հայտարարվեց։ Եվ դա կարո՞ղ է ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը»։ 

Օ՛Բրայենի պատասխանը․

On Armenia, I’ll leave any discussion of the European Peace Facility to my EU colleagues. What I’d say is Prime Minister Pashinyan has been very courageous, has made clear that he wants Armenia to move forward in opening its borders and in opening its relations with the West, that it doesn’t want Armenia to be wholly dependent on Russia in the way that previous leaders sought to have it be. And he’s undertaken a number of reforms that are – should be very encouraging for Armenian citizens as they look to continue the sort of quick economic growth that they’ve had over the last year or two.
And I think Prime Minister Pashinyan has also been a bold voice for a peace agreement with Azerbaijan as a way of allowing Armenia to focus on its economic development, to build out its security relationships, and to expand trade from Central Asia through to Türkiye, and all of which is something we would very much like to see. So any package that is supportive of Armenia is something to be welcomed; exactly how the EU chooses to get there will be its business. But we are committed to working with our European partners and with the government in Armenia to see that the people of Armenia are able to benefit from the reform policies that the Pashinyan government has undertaken.

Թարգմանաբար․ «Հայաստանի մասով․ Եվրոպական խաղաղության հիմնադրամի ցանկացած քննարկում ես կթողնեմ ԵՄ իմ գործընկերներին։ Ես կասեմ միայն այն, որ վարչապետ Փաշինյանը շատ համարձակ է եղել, հստակորեն ցույց է տվել, որ ինքը ցանկանում է, որպեսզի Հայաստանը շարժվի առաջ դեպի սահմանների բացում եւ Արևմուտքի հետ հարաբերությունների կառուցում, որ ինքը չի ցանկանում, որպեսզի Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, ինչին ձգտում էին նախկին առաջնորդները: Եվ նա ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է, որ շատ ոգեւորիչ լինեն Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ նրանք շահագիգիռ են շարունակելու այն արագ տնտեսական աճը, որ ունեցել են վերջին մեկ-երկու տարում։ 

Ես կարծում եմ վարչապետ Փաշինյանը նաև համարձակ ձայն է ի նպաստ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու, ինչը Հայաստանին թույլ կտա կենտրոնանալ տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգային հարաբերությունները և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա, այս ամենը մի բան է, որ մենք շատ կցանկանայինք տեսնել: Հետեւաբար, ցանկացած փաթեթ, որ աջակցում է Հայաստանին, կարելի է միայն ողջունել, իսկ թե ԵՄ-ն ինչպես կնախընտրի այդտեղ հասնել, ինքն է որոշում։ Իսկ մենք, հանձնառու ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ, որպեսզի Հայաստանի ժողովուրդը շահի այն բարեփոխումների քաղաքականությունից, որը ձեռնարկել է Փաշինյանի կառավարությունը»։ 

Նույն օրը կայացած մեկ այլ ասուլիսում Օ՛Բրայենը պատասխանել էր «Թուրանի» թղթակցի հարցին, որի ավարտը վերաբերում էր Ադրբեջանին․ "…And finally, if I may, off topic, on Azerbaijan, I also know that you met with Azerbaijan ambassador a couple of days ago. You did make it clear that there is no business as usual with Azerbaijan. Do you think they have clear understanding of your differences following your meeting?»։

Թարգմանաբար․ «․․․Եվ վերջինը, եթե կարելի է, թեմայից շեղվելով՝ Ադրբեջանի առնչությամբ․ ես նաեւ տեղյակ եմ, որ մի քանի օր առաջ Դուք հանդիպել էիք Ադրբեջանի դեսպանին։ Դուք հասկացրել էիք, որ Ադրբեջանի հետ այլեւս սովորականի նման հարաբերություններ լինել չեն կարող։ Դուք կարծում եք, նրանք հստակ ըմբռնե՞լ են Ձեր նկատի ունեցած տարբերությունները այդ հանդիպումից հետո»։

Օ՛Բրայենի պատասխանը եղել էր․ 

Now, to the South Caucasus, I think here, as I’ve said publicly, we see a real opportunity for Azerbaijan and Armenia to make peace. We’re encouraged that the two sides are speaking with one another directly and with mediators. And with that, we see a real opportunity for the entire region to benefit. For example, if trade from Central Asia is able to flow through Azerbaijan and Armenia into Türkiye, then it would be a substantial boost for all the countries on that trade route. And we’d welcome the opportunity to be part of that.
At the same time, if the decision is made not to pursue that by peaceful means, then we would have to use whatever tools we could to avoid having that kind of trade route created. So we’ve been very clear with the parties about what we hope to see and about the consequences of moving forward otherwise. So we’ll look forward to seeing where the parties come out. We know they’ve expressed an interest in concluding a peace agreement very soon, and we would love to see that happen.

Թարգմանաբար․

«Այժմ, Հարավային Կովկասի հետ կապված, կարծում եմ, այստեղ, ինչպես ես հրապարակայնորեն ասել եմ, մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն։ Մենք քաջալերված ենք, որ երկու կողմերը խոսում են միմյանց հետ՝ ուղիղ և միջնորդների միջոցով: Դրանում մենք շահավետ հնարավորություններ ենք տեսնում ամբողջ տարածաշրջանի համար։ Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից ապրանքները կարողանան Ադրբեջանով և Հայաստանով հոսել Թուրքիա, ապա դա էական խթանում կբերի առևտրային ճանապարհի բոլոր երկրներին։ Եվ մենք կողջունեինք դրան մասնակցությունը:

Սակայն, միևնույն ժամանակ, եթե որոշում կայացվի դրան հետամուտ լինել ոչ խաղաղ միջոցներով, ապա մենք կօգտագործենք հնարավոր բոլոր լծակները՝ խափանելու համար նման առեւտրային ճանապարհի կառուցումը։ Այսպիսով, մենք շատ հստակ ենք ասել կողմերին, այն մասին թե ինչ ենք մենք ակնկալում տեսնել, և հետեւանքների մասին, եթե այլ զարգացումներ լինեն։ Այսպիսով, մենք, սպասում ենք տեսնելու, թե կողմերը, ինչ դիրքորոշում կորդեգրեն: Գիտենք, որ կողմերը շահագրգռություն են հայտնել շատ շուտով խաղաղության համաձայնագիր կնքելու, և մենք կցանկանայինք, որ դա տեղի ունենար»:

Պրն․ Օ՛Բրայենի պատասխանները միանգամայն գոհացնող են եւ ուղիղ, եւ ցույց են տալիս, թե ինչ հակադրություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ վերաբերմունքում։ Մնում է որ հընթացս այդ դիքրոշումները ավելի հաճախակի ու հստակորեն դառնան գործողություն՝ Ադրբեջանի հանդեպ ճնշումները մեծացնելով եւ business as usual-ը թողնելով անցյալում։