Գարշահոտություն ու անտանելի վիճակ Երեւանում. ֆոտո, վիդեո

Վերջին օրերին Երեւանում աղբից տեղուդադար չկա։ Նման իրավիճակ էր նաեւ ամիսներ առաջ, քաղաքապետ Հայկ Մարությանն այդ ժամանակ խիստ հրահանգել էր աղբահանությամբ զբաղվող «Սանիթեքին», պարզվեց այդ հրահանգն իր ազդեցությունը պահպանում է ընդամենը որոշ ժամանակ։

Մեր թղթակիցը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների մի քանի փողոցներով է շրջել եւ լուսանկարել տիրող տխուր վիճակը։

Ավանում բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ կուտակված աղբը մի քանի օր է՝ չի տեղափոխվել, գարշահոտություն է տիրում։