Հռոմի Պապն աղոթել է Մարադոնայի համար

Հռոմի Պապն աղոթել է Մարադոնայի համար

Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն աղոթել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի համար։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Հիշեցնենք, որ Մարադոնան մահացել էր երեկ։

Ըստ Սուրբ Աթոռի տարածած հաղորդագրության, «Սրբազան Քահանայապետին տեղեկացրել են Դիեգո Մարադոնայի մահվան մասին։ Պապը սիրով է հիշում իր եւ մարզիկի հանդիպումը։ Իր աղոթքներում նա հիշում է Մարադոնային, ինչպես եւ նախկինում, երբ իմացել էր նրա առողջության մասին»։