Հայաստանը` Վալենսիայի «Ռուսաֆիրա» տոնավաճառ-ցուցահանդեսին` հանուն արցախահայության

Հայաստանը` Վալենսիայի «Ռուսաֆիրա» տոնավաճառ-ցուցահանդեսին` հանուն արցախահայության

Օրերս Վալենսիայի Միջմշակութային կազմակերպության (AIAD) նախաձեռնությամբ` քաղաքի Ռուսաֆա (Russafa) ամենաբազմազգ թաղամասում տեղի է ունեցել Ռուսաֆիրա (Russafira) տոնավաճառ-ցուցահանդեսը, որին իր մասնակցությունն է  ցուցաբերել  նաև Հայաստանը։ Վալենսիայի Ռուսաֆիրա  տոնավաճառ-ցուցահանդեսին` հանուն արցախահայության ներկայացել է Արարատ Հայկական Միությունը։ Վալենսահայության ջանքերով` հայկական տաղավարը լավագույնս հանդես է եկել  միջոցառմանը` ներկայացնելով Հայաստանը, հայկական մշակույթը, պատմությունը, խոհանոցը... 

Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու գործում իր մեծ ներդրումն է ունեցել հայկական կազմակերպության Միջմիութենական հարցերով պատասխանատու Մովսես Մխիթարյանը։ Տոնավաճառի ընթացքում հավաքված ողջ գումարը կտրամադրվի Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցների կենցաղային և աշխատանքային կարիքները հոգալուն։ «Մեր նպատակն է ոչ թե օգնություն տալ ինչ-որ մի ընտանիքի, այլ հնարավորություն ստեղծել ինչ-որ մի գյուղում, ցանկալի է` սահմանամերձ, աշխատանքի հնարավորություն ստեղծել ինչ-որ մի ընտանիքի համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է մոտ 5000 եվրո, որը հնարավորություն կլինի հավաքել տարբեր նմանատիպ միջոցառումների արդյունքում»,-մեզ հետ զրույցում ասաց Արարատ Հայկական Միություն նախագահ Արարատ Ղուկասյանը: