Ցավալին այն է, որ մարդիկ տալով այդ համաձայնությունը բանավոր, գործնական չաջակցեցին․ Բաբլոյանը՝ երեկվա քվեարկության մասին

Ցավալին այն է, որ մարդիկ տալով այդ համաձայնությունը բանավոր, գործնական չաջակցեցին․ Բաբլոյանը՝ երեկվա քվեարկության մասին
«Ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք մեր պատկերացումներում և մեր դիրքորոշումներում ու մեր հայտարարությունների մեջ։ Ես այսօր հստակ պարոն Ուրիխանյանի հարցին պատասխանեցի, որ այս պահին արդեն ՀՀԿ խմբակցությունը փոքրամասնություն է։ Եվ շատ լավ գիտեք, որ նույնիսկ գուցե 40 մարդ չկա խմբակցությունում։ Եվ դնել պատասխանատվությունը ընդդիմության վրա, որը համաձայն չի այդ մոտեցմանը, իսկ դա ՀՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ ինքը համաձայն չի կարճ ժամկետում կատարել լուրջ փոփոխություններ, չնայած՝ հայտարարել էր, որ մենք կգնանք դեկտեմբերին ընտրություններին։ Բայց այս առումով պետք է ազնիվ լինել, որ այդ խմբակցությունը հստակ է իր թե՛ քաղաքական դիրքորոշման, և թե՛ իր պատկերացումների մեջ»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։



Նա նկատեց, որ առնվազն 67-69 պատգամավոր կար, որոնք տվել էին իրենց համաձայնությունը, որ իրենք կաջակցեն, և կանցնի։ «Եվ ցավալին այն է, որ մարդիկ տալով այդ համաձայնությունը, միայն խոսքով են ասում, բայց իրականում, գործնական չտվեցին այդ աջակցությունը»,-ասաց Բաբոլյանը՝ սխալ համարելով իրենց քայլը սաբոտաժ համարելը։



ԱԺ նախագահը, սակայն, համաձայն է այն մոտեցմանը, որ հիմա նրանք, ովքեր չեն կատարել իրենց պարտականությունը և չեն եկել քվեարկության, իրենք հավաքեն ստորագրություններ և նորից կազմակերպեն արտահերթ նիստ․ «Սա շատ ճիշտ մոտեցում է, և ողջունում եմ, որ կառավարություն չի գնացել երկրորդ անգամ հրավիրելու, այլ տվել է այդ հնարավորությունը նրանց, ովքեր որ չիրականացրեցին իրենց պարտավորությունները»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**