ԱՄՆ-ն կավելացնի իր միջուկային զինանոցը

ԱՄՆ-ն կավելացնի իր միջուկային զինանոցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ավելացնել իր երկրի միջուկային զինանոցը, «մինչեւ ամեն ինչ ընկնի իր տեղը, եւ ուշքի չգան»։ Այս մասին հայտնում է** **Reuters լրատվական գործակալությունը։ Թրամփը մասնավորեցրել է, որ նրանք, ովքեր կարիք ունեն ուշքի գալու, առաջին հերթին Չինաստանն ու Ռուսաստանն են։ Այդ կերպ Սպիտակ տան ղեկավարը հասկացրել է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի առաջընթացը հակասում է ամերիկյան շահերին եւ ինքը ամեն բան անելու է դրան խոչընդոտելու, կամ որ նույնն է՝ Մոսկվային ու Պեկինին «ուշքի բերելու համար»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, խոսելով կիբերհարձակումների մասին, ասել էր, որ Չինաստանը շատ ավելի վտանգավոր է եւ շատ ավելի է հետաքրքրված նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի ունենալիք Կոնգրեսի ընտրություններին միջամտելու հարցում, քան Ռուսաստանը։