10 ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է 478 միլիոն դոլարով

10 ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է 478 միլիոն դոլարով

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«2022թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 638 մլն դոլար:

2023թ․ հոկտեմբեր ամսվա դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11 միլիարդ 116 միլիոն ԱՄՆ դոլար։

Ստացվում է, որ 10 ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է 478 միլիոն դոլարով»: 

Այլ կերպ ասած՝ ամեն ամիս մեր պետությունը պարտք է վերցրել 47 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար։

Եթե Քոչարյանի օրոք, ըստ Վարդան Օսկանյանի, զարգանում էինք վագրի թռիչքներով, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք զարգանում ենք առյուծի ցատկերով՝ համոզմունքով, որ այս տեմպերով, ըստ Նիկոլ Փաշինյանի, մինչև 2050 թվականը պետք է ունենանք 25 օլիմպիական ոսկե մեդալ, իսկ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր։

Իսկ ամենակարևորը, ըստ Նիկոլ Փաշինյանի, 2050 թվականին Հայաստանի բնակչության թիվը պետք է առնվազն հասցնել 5 միլիոնի:

Հ․Գ․ Ես համոզված եմ, որ ով չի հավատում Նիկոլ Փաշինյանի վերը նշված խոստումներին, ուրեմն առնվազն սրիկա քոչարյանական է կամ կոռումպացված սերժական, կամ նախկին թալանչի, ում պետք է ծեփել ասֆալտին․․․