ԵՊԼՀ ռեկտորը՝ համալսարանում սկանդալային բացահայտման մասին

ԵՊԼՀ ռեկտորը՝ համալսարանում սկանդալային բացահայտման մասին
Գրել էինք, որ ԵՊԼՀ մի խումբ ուսանողներ համալսարանի նախկին ՈՒԽ-ին հատկացված չհրկիզվող պահարանից հայտնաբերել են ՀՀԿ 56 անդամատոմսեր։ Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանին երբ հարցրինք այդ մասին, նա պատասխանեց՝ և՞, ապա ավելացրեց՝ «Դա նախկին ուսանողներինն է»։



**- Ուսանողները կարո՞ղ էին համալսարանի գույք հանդիսացող պահարանում պահել իրենց կուսակցական անդամատոմսերը։**



-Դա նախկին ՈւԽ նախագահությունից է պետք հարցնել, թե ինչո՞ւ են պահել համալսարանաում՝ իրենց մոտի՝ ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում։



**- Ընդհանրապես ՈւԽ չհրկիզվող պահարանում ի՞նչ է թույլատրվում պահել, ՈւԽ-ի ինչի՞ն էր պետք չհրկիզվող պահարանը։**



-Բնականաբար, նման փաստաթուղթ չկա, թե ինչ պետք է պահաել չհրկիզվող պահարանում, իրենք են որոշել, թե ինչ պահպանել այնտեղ, պահել են այն փաստաթղթերը,որոնք համարել են կարևոր։



**- Դուք տեղեկացված եղե՞լ եք, որ այդ պահարանում ՀՀԿ 56 անդամատոմս կան։**



-Չէ, նոր ենք իմացել, ՈՒԽ-ի փոփոխություն է տեղի ունենում համալսարանում, նախկին ՈւԽ-ի պահարանը բացել են, հայտնաբերել են դրանք։



**- Այդ ուսանողները համալսարնո՞ւմ են դեռ, թե ավարտել են։**



-99 տոկոսը ավարտել են։



Հիշեցնենք, որ Միքայել Նազարյան ֆեյսբուքյան օգտատերը հետևյալ գրառումն էր կատարել․



«ԵՊԼՀ նախկին Ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել են 56 ՀՀԿ կուսակցական տոմսեր։ Ստիպված էինք ՈւԽ չհրկիզվող պահարանը «болгарка»ով բացել, քանի որ վերջինիս անձնակազմը հրաժարվում էր մեզ տրամադրել բանալիները։ Նշեմ, որ չհրկիզվող պահարանի բացելը ինքնանպատակ չէր սպասվում էր, որ այնտեղ պետք է լինեն ՈՒԽ հաշվեկշռին դրված ֆոտոխցիկն ու «notebook»երը։ Հ.գ. ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհուրդը ծավալել է կուսակցական գործունեություն խախտելով ՀՀ օրենքը»։