Tesla-ի բաժնետոմսերը էժանացել են 7 տոկոսով՝ Մասկի հայտարարությունից հետո

Tesla-ի բաժնետոմսերը էժանացել են 7 տոկոսով՝ Մասկի հայտարարությունից հետո
Tesla ընկերության բաժնետոմսերը միանգամից 7 տոկոսով էժանացել են այն բանից հետո, երբ ընկերության հիմնադիր Իլոն Մասկը թվիթերյան իր էջում ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի մասին ծաղրական գրառում է կատարել։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Նշենք, որ հանձնաժողովն ու Մասկը փորձում են նախադատական փուլում կարդավորել Tesla-ին ներկայացված շորթման մասին մեղադրանքը։