Ռուսաստանում ամենաարագը սպառվում է կենցաղային տեխնիկան

Ռուսաստանում ամենաարագը սպառվում է կենցաղային տեխնիկան
Հայտարարությունների ռուսական «Յուլա» ծառայության վերլուծաբանների վկայությամբ անցնող ամռանը ամենաարագը սպառվել են «Կենցաղային տեխնիկա» բաժնում տեղադրվող հայտարարություններով առաջարկվող ապրանքները: Դրանք իրենց գնորդին գտնում են ավելի պակաս քան 24 ժամվա ընթացքում: Ընդ որում՝ ամենաարգը սպառվում են սառնարաններն ու լվացքի մեքենաները: Ընդհանուր առմամբ «Կենցաղային տեխնիկա» անվանակարգում ներառված ապրանքների 29 տոկոսը սպսռվում է հենց առաջին օրը:



Մի փոքր ավելի «դանդաղաշարժ են» հեռախոսներն ու համակարգչային տեխնիկան: Այս ապրանքների միայն 26 տոկոսն է սպառվում այդ մասին հայտարարության հրապարակումից 24 ժամվա ընթացքում:



Առաջատարների եռյակը եզրափակում են «Էլեկտրոնիկա» բաժնի ապրանքները՝ հեռուստացույցներ, բարձրախոսներ և ուժեղացուցիչներ, որոնց 23 տոկոսն է սպառվում առաջին օրը:



Սորտային և հանգստի կազմակերպման համար նախատեսված ապրանքները հայտնվել են ամենաքիչ պահանջարկ ունեցող ապրանքների շարքում, թեև հայտարարություններով առաջարկվող հեծանիվների և ինքնասահ զանազան գործիքների մոտ 70 տոկոսն է սպառվում առաջին օրը: