Գերմանիայի կառավարությունը ճանաչել է 3-րդ սեռը

Գերմանիայի կառավարությունը ճանաչել է 3-րդ սեռը
Գերմանիայի կառավարությունն ընդունել է մի օրինագիծ, որով թույլատրվում է քաղաքացիական դրության մասին գրանցամատյաններում նշել նաև 3-րդ սեռ: Այս մասին ասվում է Գերմանիայի ՆԳՆ կայքում:



Համաձայն օրինագծի՝ «արական» և «իգական» ցուցիչների հետ նույն շարքում կավելանա ևս մեկը: «Սեռի փոփոխությամբ մարդկանց սեռը նշելու համար հնարավոր է գործածվի «ինտերսեքսուալ» եզրույթը»,- նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:



Այժմ օրինագիծը պետք է հաստատի երկրի խորհրդարանը:  Սպասվում է, որ այն օրենքի ուժ կստանա արդեն այս տարվա դեկտեմբերի 31-ին: