Տասնյակ տարբեր գործեր ուղարկվել են իրավապահ մարմիններին․ Արայիկ Հարությունյան

Տասնյակ տարբեր գործեր ուղարկվել են իրավապահ մարմիններին․ Արայիկ Հարությունյան
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բուհ դիմած ուսանողների քանակին, ասաց, որ զգալիորեն ուսանողների թիվը կրճատվել է․ «Բուհերում արդեն այս պահին ունենք շատ վատ պատկեր առաջին կուրսերի հետ կապված, զգալի նվազել է դիմողների թիվը։ Բուհերն ունեցել են հնարավորություն այս ճգնաժամին դիմակայելու, բայց միջոցներ չեն ներդրել այն հաղթահարելու համար»։



Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Մեր հարցին՝ ԿԳՆ-ի ենթակայության տակ գտնվող հաստատություններում ստուգումներ եղե՞լ են եւ ի՞նչ բացահայտվել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Դպրոցներում, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել և գումարների, տեխնիկական խնդիրների, օրենքը չիմանալու հետ կապված խախտումները բազմաթիվ են: Մինչև մեկ տասնյակ տարբեր գործեր ուղարկվել են իրավապահ մարմինների քննությանը»։



Մանրամասները՝ տեսանյութում։