Հյուսիսային Կորեան ցանկանում է մասնակցել գիմնաստիկայի աշխարհի առաջնությանը

Հյուսիսային Կորեան ցանկանում է մասնակցել գիմնաստիկայի աշխարհի առաջնությանը
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ մտադիր է մասնակցելու գեղարվեստական գիմնաստիկայի ակումբային ձեւաչափով Աշխարհի առաջնությանը, Aeon Cup-ին, որը տեղի է ունենալու Ճապոնիայում։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։



Ըստ հրապարակման, Հյուսիսային Կորեան արդեն հայտով դիմել է Գիմնաստիկայի միջազգային ֆեդերացիայի ղեկավար Մորինարի Վատանաբեին, ով այս օրերին այցելել էր Փհենյան։



Նշենք, որ գեղարվեստական գիմնաստիկայի ակումբային Աշխարհի առաջնությունը կայանալու է այս տարվա սեպտեմբերի 27-30-ը Գումմա պրեֆեկտուրայում։