Ամերիկացի սենատորը նախազգուշացրել է նոր հակառուսական հրեշավոր սանկցիաների մասին

Ամերիկացի սենատորը նախազգուշացրել է նոր հակառուսական հրեշավոր սանկցիաների մասին
Ամերիկացի սենատոր Աջոն Նիլի Քենեդին, ով հանդիսանում է Ռուսաստան այցելած ամերիկյան օրենսդիրների պատվիրակության անդամ, նախազգուշացրել է, որ հնարավոր է նոր հրեշավոր սանկցիաներ սահմանվեն ընդդեմ մոսկվայի։ Այս մասին նա ասել է ռուսական «Коммерсантъ» պարբերականի հետ զրույցում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ պատասխան այց լինի եւ ռուսական պատվիրակությունը մեկնի ԱՄՆ, սենատոր Քենեդին ասել է, որ դրա համար նախ հարկավոր է տեսնել, թե ինչպես է փոխվել Ռուսաստանի կեցվածքը։



«Ռուսական իշխանությունները ասում են, որ սանկցիաները չեն վնասել ռուսական տնտեսությանը։ Սակայն դա այդպես չէ։ Ես հույս ունեմ, որ մենք ստիպված չենք լինի ռուսների հանդեպ իրապես հրեշավոր սանկցիաներ կիրառելու։ Սակայն եթե մենք տեսնենք, որ նոյեմբերին կրկին միջամտություն կա, ապա այլ ելք չենք ունենա»,- ասել է սենատոր Քենեդին, խուսափելով մանրամասնել, թե ինչ է նա հասկանում հրեշավոր սանկցիաներ ասելով։ Ամերիկացի սենատորը նշել է, որ անձամբ ինքը ցանկանում է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններ հարթվեն եւ նորմալանան, իսկ դրա համար նախապայմանը ռուսական իշխանությունների՝ որդեգրած կեցվածքի փոփոխությունն է։