«Հրապարակ»․ Տիգրան Բալայանը շուտով դեսպան կնշանակվի

«Հրապարակ»․ Տիգրան Բալայանը շուտով դեսպան կնշանակվի
Բոլոր իշխանություններն առատաձեռն են Բալայան ընտանիքի նկատմամբ, անգամ Փաշինյանի։ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ոչ միայն պահպանեց իր տեղը, այլեւ, մեր տեղեկություններով, շուտով նշանակվելու է դեսպան: Թե որ երկրում՝ հայտնի չէ:



ԱԳՆ-ում նրան կփոխարինի լրատվականի աշխատակից Աննա Նաղդալյանը: Քանի որ Բալայանն ընտրովի մոտեցում է ցուցաբերում ԶԼՄ-ների նկատմամբ, «սեւ ցուցակներ» պահում, մենք անկեղծ ուրախ ենք նրա համար: Իսկ ավելի վաղ նրա երկվորյակ եղբորը՝ Գաբրիել Բալայանին ՝ Բրյուսովի նախկին պրոռեկտորին, նշանակեցին պաշտպանության փոխնախարար:



Կիմ Բալայանի մյուս որդին՝ Դավիթ Բալայանն էլ դատավոր է: Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեսպանները հետ են կանչվում եւ նշանակվում որոշակի ընթացակարգերի ավարտից հետո, նախագահի հրամանագրով, մինչ այդ որեւիցե մեկնաբանություն չի տրվում: