Եղեգնուտում խառը վիճակ է, մի կողմից գյուղապետի հրաժարականն են պահանջում, մյուս կողմից՝ գյուղապետին պահանջում (տեսանյութ)

Եղեգնուտում խառը վիճակ է, մի կողմից գյուղապետի հրաժարականն են պահանջում, մյուս կողմից՝ գյուղապետին պահանջում (տեսանյութ)
Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում հեղափոխությունը ոմանց մոտ ընդդիմադիր բռնկումներ է առաջացրել։ Գյուղի 30-40 բնակիչ, որոնց ղեկավարում է նախկինում գյուղապետի թեկնածություն առաջադրած և պարտված Ռուզվելտ Մկրտչյանը, դուրս են ելել գործող գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի դեմ ու պահանջում են նրա հրաժարականը։



Մարգարյանը 34 տարի է՝ ղեկավարում է գյուղը, գյուղացիներն էլ ասում են՝ իրենց գյուղապետից դժգոհ չեն, ուղղակի հեղափոխության ալիքի տակ որոշ մարդիկ որոշել են առիթից օգտվել և պահանջել գյուղապետի հրաժարականը։ Այսօր առավոտից գյուղի մոտ 200 բնակիչ դուրս է եկել փողոց՝ ի պաշտպանություն գործող գյուղապետի։ Մեզ ասացին, որ Ռազմիկ Մկրտչյանը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Սև հովազ անունով հայտնի ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի քրոջ ամուսինն է։



Մանրամասն՝ տեսանյութում



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**