Սերենա Վիլյամսը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի՝ իր հասցեին արված հայտարարությունը

Սերենա Վիլյամսը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի՝ իր հասցեին արված հայտարարությունը
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Վիլյամսը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որոնք նա ասել էր 2004 թվականին, այն բանից հետո, երբ ինքը պարտություն է կրել Ուիմբլդոնի եզրափակչում Մարիա Շարապովայից: Հիշեցնենք, որ Թրամփն այն ժամանակ ասել էր, որ Սերենան վախեցել է Մարիայի արտաքինից: Մեկնաբանելով այս խոսքերը՝ Սերենա Վիլյամսը ասել է.



«Անկեղծ ասած ես նման մտքեր չեմ էլ ունեցել: Չեմ կարող հիշել, թե երբեւէ ում արտաքինն է ինձ վախեցրել: Ահա եւ վերջ»: Այս մասին հայտնում է Washington Post պարբերականը: