Նոր սկանդալ է հասունանում Facebook-ի շուրջ

Նոր սկանդալ է հասունանում Facebook-ի շուրջ
Համաշխարհային առաջատար Facebook սոցիալական ցանցի շուրջ կրկին սկանդալ է հասունանում:



Ինչպես գրում է ամերիկյան The New York Times պարբերականը, սոցցանցի ղեկավարությունը օգտատերերի անձնական տվյալներով կիսվում է սմարթֆոնների եւ այլ էլեկտրատեխնիկայի խոշորագույն արտադրողների հետ:



NYT-ի տվյալներով, վերջին տասը տարիների ընթացքում սոցցանցի ղեկավարությունը բազմաթիվ համաձայնագրեր է կնքել սմարթֆոնների եւ էլեկտրատեխնիկայի այլ խոշոր արտադրողների հետ, որոնք թույլ են տալիս տվյալ ընկերություններին հասանելիություն ունենալ սոցցանցի օգտատերերի անձնական տվյալների նկատմամբ:



Պարբերականը նշում է, որ այդ համաձայնագրերը հարցականի տակ են դնում անձնական տվյալների գաղտնիության պահպանման օրենսդրության պահպանումը Մարկ Ցուկերբերգի ստեղծած սոցցանցի կողմից:



Նշենք, որ անձնական տվյալների գաղտնիության պահպանման խոցելիությունը դարձել է վերջին շրջանում Facebook-ի Աքիլլեսյան գարշապարը: