Որտեղ է ճիշտ ներդրումներ կատարելը․ խորհուրդ է տալիս փորձագետը

Որտեղ է ճիշտ ներդրումներ կատարելը․ խորհուրդ է տալիս փորձագետը

Արտարժույթի, մասնավորապես՝ ամերիկյան դոլարի մեջ կատարվող ներդրումները որոշակի ռիսկեր են պարունակում, հայտարարել է ռուս տնտեսագետ Անդրեյ Պոդոյնիցինը։ Ըստ փորձագետի, ամերիկյան արժույթի մեջ ներդրումներ անել պետք չէ, եթե մարդն ապրում եւ աշխատում է Ռուսաստանում։ Նախ, որ զուտ ֆիզիկապես՝ ռուբլուց դոլարի անցումը կամ դոլարից ռուբլու անցումը բարդ է, եւ ապա, գլոբալ իրավիճակն այնպիսին է, որ ոչ ոք չի կարող ասել, թե երկու -երեք տարի, կամ նույնիսկ՝ երկու-երեք ամիս հետո ինչ կերպ կփոխվի աշխարհը եւ դոլարի մեջ կատարված ներդրումներն ինչ ճակատագրի կարժանանան։ Տնտեսագետը խորհուրդ է տալիս ունեցած միջոցները ներդնել բոնդերի, բաժնետոմսերի ինչպես նաեւ՝ անշարժ գույքի մեջ։

Բացի այդ, ՌԴ-ում ապրող եւ աշխատող անձինք կարող են ձեռք բերել ոսկի, պալադիում, եւ այլ ներդրումային նշանակություն ունեցող թանկարժեք մետաղներ՝ առանց հավելյալ բարդությունների առաջ կանգնելու։ Թանկարժեք մետաղներում կատարվող ներդումները, ըստ Անդրեյ Պոդոյնիցինի, ունեն բարձր լիկվիդայնություն։ Այդպիսի գործարքները, ըստ ՌԴ նախագահի՝ դեռ անցյալ տարի ստորագրած հրամանագրի, ազատված են ԱԱՀ-ից։ Եւ բացի այդ, իշխանություններն էլ քաջալերում են, որ արտարժույթի մեջ ներդրումները փոխարինվեն թանկարժեք մետաղներում ներդրումներով։